Մինչև 2 մլն դրամ փոխհատուցման առաջարկ

իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը հանդես է եկել ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի համատեղ կազմակերպած աշխատանքային նիստին, որտեղ քննարկվել են հեղինակային իրավունքի օրենսդրության բարեփոխման հնարավորությունները։

Վանիկ Մարգարյանը ներկայացրել է կոլեկտիվ կառավարման համակարգի բարեփոխումների և հեղինակների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմները, որոնց օրենսդրական նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է որպես համահեղինակ։

Հատկանշական է, որ նախագծով հեղինակները հնարավորություն կստանան օրենքով սահմանված փոխհատուցում պահանջել իրենց իրավունքները խախտողներից՝ 50 000-ից մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով։

Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պաշտպանվածության մակարդակը էապես բարելավվելու է, իսկ հեղինակները դատական կարգով հնարավորություն կստանան արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները՝ հակազդելով խախտումներին և ապահովելով մրցակցային ու անվտանգ ստեղծագործական միջավայր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նորություններ

Ծանոթացեք իրավական ոլորտի վերջին զարգացումներին, մասնագիտական վերլուծություններին և մեր թիմի դիտարկումներին։