ԱՄՆ-ից հոգեմետ նյութերի ներմուծման մեղադրանքը հանվել է՝ պաշտպանական փաստարկների հիման վրա

Հայաստան ժամանած ԱՄՆ քաղաքացու ճամփորդությունն ընդհատվել էր «Զվարթնոց» օդանավակայանում՝ դեղորայք տեղափոխելու պատճառով: Միջազգային բժշկական պրակտիկայում օրինական այս դեղամիջոցը Հայաստանում դասվում է հոգեմետ նյութերի շարքում, ինչի հիմքով քաղաքացին ձերբակալվել և ապա կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառություն և մաքսանենգություն կատարելու մեղադրանքով։

Քաղաքացուհին նշել էր, որ ռազմական խաղաղապահ առաքելության ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով բուժվում է մտավոր առողջության խնդիրներից, և տեղափոխվող դեղամիջոցը իր բուժման համար բժշկի կողմից նշանակված օրինական դեղեր են, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում:

Նրա իրավունքների պաշտպանությունը վստահվել էր «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Սիփան Կեսոյանին։ Երկամսյա նախաքննության ընթացքում պաշտպանական կողմի կողմից ներկայացվել են միջազգային բժշկական փաստաթղթեր ու հիմնավորումներ, որոնց արդյունքում նախաքննական մարմինը հաստատել է՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղամիջոցը տեղափոխվել է բացառապես բուժման նպատակով, առանց այն շրջանառության մեջ դնելու դիտավորության:

Արդյունքում քաղաքացին շուրջ երկու ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ վարույթը՝ կարճվել։

5 responses

  1. hml_admin Avatar

    Շատ կարևոր և արդիական թեմա է, հատկապես AI-ի զարգացման այս փուլում։

    1. hml_admin Avatar

      Հպարտացնող է տեսնել հայկական ընկերությունների միջազգային ներգրավվածությունը։

      1. hml_admin Avatar

        Միջազգային փորձի փոխանակումը մեծ արժեք ունի Հայաստանի իրավական ոլորտի համար։

        1. hml_admin Avatar

          Հեղինակային իրավունքի և AI-ի համադրությունը ապագայի կարևոր ուղղություններից է։

          1. hml_admin Avatar

            Շնորհավորում եմ նման արդյունավետ համագործակցության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Այլ Հոդվածներ